Victoria’s Secret-ի հրեշտակները երեկույթի ընթացքում զվարճացել են առանց ներքնազգեստի

Victoria’s Secret-ի հրեշտակները երեկույթի ընթացքում զվարճացել են առանց ներքնազգեստի

15:22 14 Մրտ, 2019

Նյու Յորքի գլամուրային կյանքում տեղի է ունեցել հերթական վառ միջոցառումը, որն աստղերի համար սեքսուալ զգեստներով ներկայանալու հնարավորություն է դառնում։ Victoria’s Secret-ի «հրեշտակները» մասնակցել են երեկույթի, որն անցկացվել է Թայմս Սքուերում։

Edition հյուրանոցների հայտնի ցանցը համալրվել է եւս մեկ շենքով, որը գտնվում է Նյու Յորքի սրտում։ Այդ առիթով մեծ երեկույթ է կազմակերպվել, որին բազմաթիվ աստղային հյուրեր են մասնակցել։

Հյուրերի ցանկում են եղել նաեւ Victoria’s Secret-ի հրեշտակներ Քենդալ Ջենները, Ջորդան Դանը եւ Էլզա Հոսկը։ Նրանց ուղեկցել է հայտնի մոդել Հեյլի Բոլդուինը՝ Ջասթին Բիբերի կինը։ Սլացիկ կազմվածք ունեցող մոդելներն ազդեցիկ զգեստներ են ընտրել եւ ներքնազգեստ չեն կրել, ինչը կերպարներն առացել սեքսուալ է դարձել։

Էլզա Հոսկը, ով հայտնի է «մերկ» լուսանկարներով, որոշել է մի փոքր փակ հագուստ կրել. նա զոլավոր կոստյում է ընտրել, որի վերնազգեստը գրավիչ բացվածքներն ուներ։ Գործընկերների ֆոնին նա բավական համեստ տեսք ուներ։

 

loading...