Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք մեզանից խլածը.թաղապետ

Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք մեզանից խլածը.թաղապետ

14:19 14 Մրտ, 2019

Օպերայի հարակից շրջանում տեղակայված սրճարանների ապամոնտաժման աշխատանքները շարունակվում են: Ոստիկաններին հաջողվել է վերականգնել երթևեկությունը Մաշտոցի պողոտա-Թումանյան խաչմերուկում:

Ցուցարարները նստացույցը դադարեցնելուց հետո վերադարձան Ազատության հրապարակ, որտեղ ընթանում էր սրճարանների ապամոնտաժման աշխատանքները:

Այստեղ կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ռեֆորմները ցավոտ են, բայց պետք է տեղի ունենան:

«Եթե մենք խոսում ենք իրավական պետությունից, հեղափոխությունից, և 81 տոկոսը մեզ վստահել է, առաջին հերթին սենց բաների համար է վստահել, որ կարողանանք այդ ցավոտ ռեֆորմներն անել: Մենք այդ մարդկանց տունը չենք քանդում, այլ քանդում ենք մեզանից խլածը՝ երևանցիներից ու Երևանից», — նշեց թաղապետը:

Նա հավելեց՝ այլևս երբեք թույլ չեն տալու, որ Օպերայի տարածքում և Հանրապետության հրապարակում սրճարաններ լինեն:

Մնացականյանը նաև տեղեկացրեց, որ մեկ ամիս առաջ աշխատողներին տեղեկացվել է ապամոնտաժման համար ու սա նրանց չպետք է անկանկալի բերեր:

loading...