Facebook-ի դեմ քրեական հետաքննություն է ընթանում տվյալների վաճառքի մեղադրանքով. NYT

Facebook-ի դեմ քրեական հետաքննություն է ընթանում տվյալների վաճառքի մեղադրանքով. NYT

13:32 14 Մրտ, 2019

ԱՄՆ դաշնային դատախազությունը քրեական հետաքննություն է սկսել օգտատերերի տվյալների վաճառքի մասին գործարքների մեղադրանքով, որոնք Facebook-ը կնքել է համաշխարհային տեխնոլոգիական հսկաների հետ։ Այս մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով հետաքննության ընթացքին ծանոթ երկու աղբյուրի։

Նշվում է, որ Facebook-ի հետ գործընկերության նման համաձայնությունը թույլ է տվել ավելի քան 150 ընկերության՝ տեսնել օգտատերերի ընկերներին, նրանց հաղորդակցային  տեղեկատվությունը եւ այլ տվյալներ, ընդ որում՝ երբեմն առանց նրանց համաձայնության։ Վերջին երկու տարում Facebook-ը դադարեցրել է գործընկերային հարաբերությունների մեծ մասը, տեղեկացնում է Gazeta-ն։

loading...