Կառավարության որոշման արդյունքում 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարգավորումներով

Կառավարության որոշման արդյունքում 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարգավորումներով

13:04 14 Մրտ, 2019

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 14-ի նիստում գույք նվիրաբերելու մասին որոշում կայացվեց. Գյուղատնտեսության նախարարի պարտականությունները կատարող Գեղամ Գեւորգյանը պարզաբանեց, որ այս որոշմամբ «Ագրոբիզնեսի եւ գյուղի զարգացման կենտրոն» (CARD) հիմնադրամին ժամանակավոր պահատվության հանձնված 22,58 մլն դրամ ընդհանուր սկզբնական արժեքով պետական սեփականություն հանդիսացող անասնաբուժական սարքավորումները եւ գործիքները սահմանված կարգով նվիրաբերվում են հիմնադրամին՝ պայմանով, որ հիմնադրամն այդ գույքն անհատույց օգտագործման իրավունքով կհանձնի ծրագրերի պահանջներին համապատասխան չափորոշիչներով ընտրված եւ համայնքներում անասնաբուժական գործունեություն իրականացնող անասնաբույժներին` նպատակային օգտագործման համար:

Նրա խոսքով, այս որոշման արդյունքում առնվազն 20 համայնքի անասնաբույժ կապահովվի անասնաբուժական նորագույն սարգավորումներով, գործիքներով, 12 համ,այնքի արոտավայրեր կապահովվեն ջրարբիացման համակարգերով, 19 կոոպերատիվներ կապահովվեն գյուտեխնիկայով:

«2014 եւ 2018 թվականին ՀԲ վարկային միջոցներով ձեռք բերված անասնաբուժական գործիքները տրամադրվում է CARD հիմնադրամին, որը պետք է այդ գույքը հանձնի տվյալ համայնքներում կառուցված անասնբուժական կենտրոններում գործունեություն ծավալողներին»,-ասաց նա՝ հավելելով, որ խոսքը մոդելային կենտրոնների մասին է, որոնք կառուցվել են ՀԲ-ի եւ այլ դոնորների միջոցներով, որոնք ծառայություններ են մատուցում բնակիչներին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ սա պետք է լինի կառավարության ռազմավարությունը. «Այսինքն մենք պետք է տարածաշրջաններում ունենանք անասնաբուժական կենտրոններ, աջակցենք, որ այդ կենտրոններն ունենան պատշաճ մակարդակ եւ պետական ծրագրերը պետք է իրականացնենք այդ կենտրոնների իջոցով: Հիմա մենք զուգահեռ երկու մեթոդ ունենք աշխատելու. Մենք ունենք, կներեք այս արտահայտության համար, մի հատ նորմալ անասնաբուժություն, եւ մի հատ պետական անասնաբուժություն, սրանից բխող բոլոր հետեւանքներով: Մենք պետք է պետական ծառայություններն արտապատվիրակենք մասնավորին: Այս ճանապարհով մենք կկարողանանք ծառայությունների եթե ոչ գինը, ապա առնվազն որակը լավացնել»:

Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ նշեց, որ պետությունը միլիարդներով գումար է տրամադրում այս ծրագրում, և պարզ չեն ծառայությունների գները, նաև պարզ չէ սարքավորումների ամորտիզացիոն ծախսերի պահը: «Միգուցե մենք որոշ ժամանակ հետո կանգնելու ենք փաստի առաջ, որ նորից պետք է ներդրում անենք այս ոլորտում, որովհետև սարքավորումները այլևս պիտանի չեն»,- ասաց Ջանջուղազյանը:

Փաշինյանը նշեց, որ ամորտիզացին ծախսերի հետ կապված մոտեցումն այն պետք է լինի, որ աջակցությունը չեն ցուցաբերում, որ երկու տարի հետո գան, ասեն` գործիքները մաշվեցին. «Մենք տալիս ենք այդ գումարը, որ այդ կենտրոնները զարգանան, կարողանան ոտքի կանգնել և իրենց կարիքները հոգան»:

loading...