Ճապոնիայում 2019 թվականին մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված մոտ 3,1 հազար գործ է հարուցել

Ճապոնիայում 2019 թվականին մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված մոտ 3,1 հազար գործ է հարուցել

12:47 14 Մրտ, 2019

Ճապոնիայի ոստիկանությունը 2019 թվականին մանկական պոռնոգրաֆիայի հետ կապված մոտ 3,1 հազար գործ է հարուցել։ Դրանց թիվը 28,3 տոկոսով ավելացել է նախորդ տարվա համեմատ եւ հասել ռեկորդային մակարդակի երկրի քննչական մարմինների ողջ պատմության ընթացքում, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով Kyodo-ին։

Անցած տարի, Գլխավոր ոստիկանական վարչության տվյալներով, մանկական պոռնոգրաֆիայի գծով հայտնաբերվել է համապատասխան օրենսդրության ավելի քան 2,3 հազար իրավախախտ։ Սա նույնպես ռեկորդային թիվ է նման գործերի պատմության մեջ։

Մանկական պոռնոգրաֆիայի արգելքի զոհերի մեծ մասն այս բիզնեսում ընդգրկվել է խաբեության եւ, որպես կանոն, ինտերնետի միջոցով։ Նրանց մեջ գերակշիռ են միջին եւ բարձր դասարանների դպրոցականները։

Ճապոնիայում 2015 թվականի հուլիսից գործում է մանկական պոռնոգրաֆիա պարունակող լուսանկարներ եւ տեսանյութեր պահելու արգելքը։ Օրենքը նախատեսում է պատիժ՝ մեկ տարի բանտարկություն եւ դրամական տուգանք՝ մինչեւ 1 մլն իեն (մոտ 9 հազար դոլար)։

Ավելի վաղ Ճապոնիայում արգելված էին միայն մանկական պոռնոգրաֆիայի արտադրությունն ու տարածումը, նման նյութեր պահելը քրեորեն չէր հետապնդվում։ Միեւնույն ժամանակ, օրենքը չի տարածվում «մանգա» կոմիքսների եւ մուլտֆիլմերի վրա։

loading...