Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահն ու մարզիչները՝ դեֆերացիայի նախագահի առաջիկա ընտրությունների, շրջանառվող խոսակցությունների և գրանցած արդյունքների մասին (տեսանյութեր)

Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահն ու մարզիչները՝ դեֆերացիայի նախագահի առաջիկա ընտրությունների, շրջանառվող խոսակցությունների և գրանցած արդյունքների մասին (տեսանյութեր)

14:00 14 Մրտ, 2019

Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայում առաջիկայում տեղի կունենան նախագահի ընտրություններ: Ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը, մարզիչներ՝ Գեւորգ Դանիելյանն ու  Զորայր Մեքինյանը ամփոփեցին վերջին տարիներին ֆեդերացիայի կատարած աշխատանքները, ներկայացրեցին գրանցած արդյունքները:

 

Հայաստանի թաեքվանդոյի ֆեդերացիայի փոխնախագահ Վարդան Ղահրամանյանը նշեց, որ ֆեդերացիայի նախագահի թեկնածու Դավիթ Պողոսյանը վերջին վեց ամսվա ընթացքում հանդիպել է Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի, ՀԱՕԿ-ի ներկայացուցիչների հետ եւ այդ հանդիպումներն անցել են դրական մթնոլորտում: Վարդան Ղահրամանյանն անդրադարձավ ֆեդերացիայի ակումբների՝ ներկայացուցիչների ներգրավածության խնդրի շուրջ ստեղծված տարաձայնություններին:

Մանրամասները՝  տեսանյութում

Գեւորգ Դանիելյանն իր հերթին ներկայկացրեց վերջին տարիներին գրանցած արդյունքներն ու նվաճումները.
Մանրամասները՝ այստեղ
Գլխավոր մարզիչն անդրադարձավ նաեւ նախաօլիմպիական տարվա անելինքերին: Մասնավորապես թե ինչ վարկանիշային մրցաշարեր կան առջեւում եւ թե ինչ հնարավորություն ունեն մեր մարզիկները մասնակցելու ապա ստանալու իրավունք՝ պայքարել օլիմպիական ուղեգրերի համար:
Տեսանյութն այստեղ
Ֆեդերացիայի Տիգրան Մեծ ակումբի մարզիչն էլ հերքեց թե իրենք ակումբային առաջնությունների չեն մասնակցում, ավելին՝ խոսեց միջադեպերի մասին, երբ իրենց կազմակերպած առաջնություններին մասնակցելու հրավերը ոչ միայն այլ ակումբների կողմից չի ընդունվել, այլ անգամ եղել են դեպքեր, երբ մարզիկներին արգելվել է մասնակցել մրցաշարին: Ինչը մասնագետի խոսքով անընդունելի, քանի որ Հայաստանում այս մարզաձեւի ներկայացուցիչների համար ցանկացած աառաջնությունը ոսկու գին ունի:
Մանրամասները՝ տեսանյութում
Ըստ երևույթին ֆեդերացիայի ներսում՝ ակումբների նախագահների եւ մարզիչների միջեւ կան տարաձայնություններ, որոնք մասնավորապես կապված են նախագահի թեկնածուների հետ: Մեր բանախոսները նշեցին, որ ունեն նախընտրելի թեկնածու՝ Դավիթ Պողոսյանը, բայց իրենց համար ինքնանպատակ չէ ֆեդերացիայի նախագահի ընտրություններում իրենց թեկնածուի հաղթանակը. «Մենք պատրաստ ենք հանդիպել նաեւ մյուս թեկնածուին, լսել ու տեսնել թե ինչ առաջարկներ ու ծրագրեր ունի նա: Մենք ուզում ենք ընտրել ղեկավար, ոչ թե հովանավոր»:
Նախօրեին ֆեդերացիայի մի քանի ակումբների նախագահներ, մարզիչներ հանդես էին եկել հայտարարությամբ թե ֆեդերացիայի ղեկավարությունը ժամանակին ու պատշաճ չի կատարել նամակագրական եւ այլ փաստաթղթային աշխատանքները: Այս առնչությամբ Գեւորգ Դանիելյանը նշեց.
«Ֆեդերացիան ժամանակին եւ պատշաճ ներկայացրել է բոլոր հաշվետվությունները, պատասխանել է բոլոր նամակներին ե՛ւ Եվրոպայի ե՛ւ Համաշխարհային թաեքվանդոյի ֆեդերացիային: Բոլոր անդամավճարներն ու սոցապ վճարումներն արված են»:
loading...