Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հավաքել ճամպրուկները

Սաակաշվիլին Ուկրաինայի իշխանություններին կոչ է արել հավաքել ճամպրուկները

10:46 14 Մրտ, 2019

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին պատասխանել է Ուկրաինայի Ռադայի փոխխոսնակ Իրինա Գերաշչենկոյին, որը քննադատել էր Ուկրաինա վերադառնալու նրա որոշումը: Այս մասին Սաակաշվիլին գրել է իր ֆեյսբուքյան էջում, փոխանցում է Gazeta-ն: 

Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի քաղաքացի է, եւ «տուն» է վերադառնում: Նա ընդգծել է, որ հարգում է ուկրաինական օրենքները՝ ի տարբերություն ուկրաինական «հանցավոր ռեժիմի» ներկայացուցիչների:

«Ես հասկանում եմ, որ չեք ցանկանում ձեզ խանգարեն գողանալ, բայց դուք Ուկրաինան արդեն հասցրել եք Եվրոպայի ամենաաղքատ երկրի վիճակին, գուցե բավակա՞ն է մարդկանց կերակրել ձեր հեքիաթներով եւ ժամանակն է սկսել ճամպրուկները հավաքել»,- վրդովվել է Սաակաշվիլին

Նա նաեւ ներկայիս կառավարության «անփառունակ իշխանավարման» մոտալուտ ավարտ է կանխագուշակել:

Սաակաշվիլին հայտարարել էր ապրիլի 1-ին Ուկրաինա վերադառնալու որոշման մասին: Դրանից հետո նրան քննադատել էր Գերաշչենկոն՝ նրան «շրջմոլիկ» անվանելով:

loading...