Մեկնարկել է Օպերային հարակից սրճարանների տերերի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

Մեկնարկել է Օպերային հարակից սրճարանների տերերի և Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջև հանդիպումը

19:55 13 Մրտ, 2019

Երեւանի քաղաքապետարանում այսօր՝ մարտի 13-ին,  մեկնարկել է Օպերայի հարակից տարածքներում կառուցված սրճարանների սեփականատերերի  եւ Երեւանի քաղաքապետարանի ներկայացուցիչների միջեւ հանդիպումը։ Հանդիպումը լրագրողների համար փակ է։

Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Ազատության հրապարակին հարող հատվածի կանաչ տարածքի վերականգնման վերաբերյալ հայտարարություն էր տարածել, ըստ որի, տվյալ հատվածի քաղաքի սեփականությունը հանդիսացող հողամասերը վարձակալած եւ սրճարանային բիզնես ծավալած տնտեսավարողները քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումից ծանուցում են ստացել, որում նրանց առաջարկվում էր հրաժարվել վարձակալության իրավունքով տրամադրված հողամասերի մի մասից: Սա առաջացրել է սրճարանների սեփականատերերի վրդովմունքը. նրանք ցույց են անում, փորձում են խոչընդոտել սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որոնք մեկնարկել էին այսօր։ Սրճարանի աշխատակիցների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը, առաջարկել ժամանակավորապես դադարեցնել ապամոնտաժումը, ապա ժամը 18.00–ին հանդիպել քաղաքապետարանում և քննարկել՝ միաժամանակ հավելելով, որ այդ սրճարանները, միեւնույնն է, քանդվելու են։

loading...