Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր

Քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր

18:41 13 Մրտ, 2019

Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Լիտվա համագործակցությանն առնչվող հարցեր: Կարևորվել է փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ բարձր մակարդակում քննարկումների անցկացումը և համագործակցության զարգացումը ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափով:

Զրուցակիցները քննարկել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:

Հանդիպումից հետո տիկին Յուկնևիչինեն ջրել է ՊՆ վարչական համալիրի տարածքում 2012 թվականին՝ որպես պաշտպանության նախարար պաշտոնական այցի ընթացքում իր կողմից տնկված եղևնին:

 

loading...