Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Մոսկվա

18:22 13 Մրտ, 2019

ԱՊՀ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբերի պետերի կոմիտեի հերթական նիստին մասնակցելու նպատակով մարտի 13-ին Մոսկվա է մեկնել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանի գլխավորած պատվիրակությունը:

Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնութան հետ կապերի վարչությունից: Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի երկկողմ հանդիպումներ գործընկերների հետ:

loading...