Ինչու է չորանում մաշկը․ գլխավոր պատճառները

Ինչու է չորանում մաշկը․ գլխավոր պատճառները

18:01 13 Մրտ, 2019

Չոր մաշկը հաճախ հանդիպող խնդիր է։ Հատկապես ձմռանը մաշկը չորանում է, կորցնում խոնավությունը, պետք է հասկանալ պատճառները՝ դրա դեմ պայքարելու համար։
Իտալացի մաշկաբանները ներկայացրել են գլխավոր պատճառները, որոնց հետեւանքով մաշկը չորանում է։

Տաք ցնցուղ՝
Շատերն են սիրում տաք ցնցուղ ընդունել, հատկապես ցուրտ օրերին։ Սակայն տաք ցնցուղը չորացնում է մաշկն ու քոր առաջացնում։

Ջրազրկում՝
Մեր օրգանիզմը 60 տոկոսով ջրից է բաղկացած։ Եթե բավարար քանակով ջուր չենք օգտագործում, մաշկն առաջին հերթին է տուժում՝ դառնալով չոր եւ կնճռոտ։

Սխալ քսուքներ՝
Պետք է ուշադիր լինել մաշկի խնամքի միջոցներ ընտրելիս։ Ընտրեք այնպիսի քսուքներ, որոնք հնարավորինս համապատասխանում են ձեր մաշկին։

Ալկոհոլ՝

Սպիրտը ջրազրկում է օրգանիզմն ու նպաստում մաշկի չորանալուն։ Եթե ցանկանում եք գեղեցիկ մաշկ ունենալ, հնարավորինս խուսափեք ալկոհոլից, իսկ եթե օգտագործում եք՝ դրան զուգահեռ ջուր օգտագործեք։

Աղբյուր՝ Բուժ ինֆո

loading...