ԲՀԿ երիտասարդների միությունն ունի նոր նախագահ

ԲՀԿ երիտասարդների միությունն ունի նոր նախագահ

15:12 13 Մրտ, 2019

Աշոտ Անդրեասյանն իր ֆեսբուքյան էջում գրել է.

«Սիրելի՛ ընկերներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի որոշմամբ նշանակվել եմ «Բարգավաճ Հայաստան կուսակցության» երիտասարդների միության նախագահի պաշտոնում։ Ինձ համար մեծ պատիվ է արժանանալու այսօրինակ մեծ վստահության, որը և՛ պարտավորեցնող է , և՛ ոգևորող ։
Շնորհակալ եմ իմ կուսակցության ղեկավար Պարոն Գագիկ Ծառուկյանին և ողջ քաղաքական թիմին այս պատասխանատու պաշտոնը ինձ վստահելու համար։
Անելու եմ անհնարինն ու հնարավորը, որպեսզի արդարացնեմ Ձեր սպասելիքները։
Հարգանքով՝ ԲՀԿ ԵՄ նախագահ Աշոտ Անդրեասյան»։

loading...