Մենք ընդամենը ցանկանում ենք լուծել կուտակված ավտոմեքենաների հարցը.նախարար

Մենք ընդամենը ցանկանում ենք լուծել կուտակված ավտոմեքենաների հարցը.նախարար

14:48 13 Մրտ, 2019

«Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին» օրենքում այլեւս փոփոխություններ չեն կատարվի: Հիմա դա վերջին անգամ է արվում: Այս մասին մարտի 13-ին ԱԺ արտահերթ նիստում «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ ավտոմեքենաների ներկրման արգելքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագհծի քննարկման ժամանակ ասաց տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը՝ պատասխանելով ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ այս հարցը սկզբունքային է: «Մենք ընդամենը ցանկանում ենք լուծել կուտակված ավտոմեքենաների հարցը եւ իրավիճակային լուծում տալ»,- պարզաբանեց Արշակյանը՝ հավելելով, որ կուտակված ավտոմեքենաների թիվը հասնում է մինչեւ հազարի:

loading...