«Բիթլզ» ակումբում գողացել են Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը

«Բիթլզ» ակումբում գողացել են Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը

14:35 13 Մրտ, 2019

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած գողության փաստով։ Ոստիկանության կենտրոնական բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Պուշկինի փողոցի 60 հասցեում գործող «Բիթլզ» ակումբում անհայտ անձը գողացել է երգիչ, դերասան Նարեկ Բավեյանի կնոջ դրամապանակը։ Այս մասին գրում է  Shamshyan.com-ը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության կենտրոնական բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր Արտակ Թազայանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ գողությունը տեղի է ունեցել ժամը 00։35-ի սահմաններում, իսկ Ն. Բավեյանը հրաժարվել է ներկայանալ ոստիկանության կենտրոնական բաժին։ Դրամապանակի մեջ եղել են բանկային քարտեր և այլ իրեր։

loading...