Մեր նպատակն է անվտանգ ապագայի կառուցումը.Միրոսլավ Լայչակ

Մեր նպատակն է անվտանգ ապագայի կառուցումը.Միրոսլավ Լայչակ

13:52 13 Մրտ, 2019

ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի արտգործնախարար Միրոսլավ Լայչակը հաստատել է, որ սլովակյան նախագահությունն աջակցելու է ղարաբաղյան հակամարտության կարգավորման հետեւողական որոնումներին եւ ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանը։

Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսում Միրոսլավ Լայչակն ընդգծել է, որ սլովակյան նախագահության ուշադրության կենտրոնում է մարդը, հիմնական թեզիսներն են մարդը, երկխոսությունն ու կայունությունը։ «Մեր նպատակն է անվտանգ ապագայի կառուցումը։ Ես եկել եմ տարածաշրջան Սլովակիայի նախագահության սկզբում, քանի որ ցանկանում եմ լսել մարդկանց, հասկանալ իրավիճակը»,- նշել է Լայչակը։ «Մարտահրավերները շատ են, բայց կան հիմքեր գործընթացին դրական ազդակ հաղորդելու համար»,- կարծում է Միրոսլավ Լայչակը։ Նա ընդգծել է վստահության մթնոլորտի ստեղծման, բնակչությանը խաղաղության նախապատրաստելու, հանդիպումները շարունակելու կարեւորությունը։

loading...