Մարդկությունն արդեն ալգորիթմների տիրապետության տակ է․ գիտնական

Մարդկությունն արդեն ալգորիթմների տիրապետության տակ է․ գիտնական

10:49 13 Մրտ, 2019

Մարդկությունն արդեն ալգորիթմների տիրապետության տակ է, քանի որ նրանց է հանձնարարում մտածողության հիմնարար գործառույթը՝ որոշումների կայացումը՝ նախազգուշացնում է Հալի համալսարանի պրոֆեսոր Դիոնիսիոս Դեմետիսը։

Դեմետիսն ընդգծել է, որ արհեստական ինտելեկտը մարդկանց կառավարող առաջին տեխնոլոգիան է, քանի որ նախկինում մարդը ստեղծում էր տեխնոլոգիաներ, որոնց ինքն էր կառավարում՝ հայտնում է Hightech-ը։ «Այժմ տեխնոլոգիան զարգացել է մինչեւ այն աստիճանը, որտեղ նա օգտագործում եւ նույնիսկ վերահսկում է մեզ»,- ասել է գիտնականը։ Ընդ որում, դա տեղի է ունեցել մեր հոժար կամքով, եւ ԱԻ-ի ազդեցությունը ավելի ու ավելի է ընդլայնվում։

Դա վտանգավոր է այն առումով, որ «սեւ արկղի» սկզբունքի պատճառով ալգորիթմի եզրակացությունները բացատրել հնարավոր չէ։ Սովորական դիտորդը հասանելիություն ունի միայն մուտքի տեղեկատվությանը եւ որոշումներին։

loading...