Բոլոր կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

Բոլոր կենսաթոշակառուները ժամանակին ստացել են իրենց թոշակը. Սոցապ ծառայություն

13:15 14 Փտր, 2019

Պետությունը՝ ի դեմս Սոցիալական ապահովության ծառայության, կատարել է իր պարտավորությունները կենսաթոշակառուների նկատմամբ եւ  բոլոր կենսաթոշակառուները ստացել են իրենց կենսաթոշակը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, որ մինչ օրս չեն տրվել թոշակառուների թոշակները:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսպես, 2019թ. հունվարին տարբեր տեսակի սոցիալական ծրագրերի մասով վճարվել է 24.7 մլրդ. դրամ, որից միայն 17.9 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ, իսկ փետրվարին՝ 24.6 մլրդ. դրամ, որից 18.1 մլրդ. դրամը՝ աշխատանքային կենսաթոշակներ»:

Ավելի վաղ  հայտնել էր, որ «168 ժամ» թերթի փոխանցմամբ, «երեկվա դրությամբ չէին տրվել ուսուցիչների աշխատավարձերն ու մեկուկես ամիս թոշակի սպասող թոշակառուների չնչին գումարները»:

loading...