Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրվել

19:46 12 Փտր, 2019

Հատուկ Քննչական ծառայությունն այսօր՝ փետրվարի 12-ին,  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին  նոր մեղադրանք է առաջադրել: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբը:

«Բացի ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածից՝ սահմանադրական կարգի տապալումից,  Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել  ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի  4-րդ մասի  2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու վերաբերյալ»,-ասված է հաղորդագրության մեջ:

loading...