Յուրաքանչյուր տղամարդ ի՞նչ կցանկանար ասել կնոջը

Յուրաքանչյուր տղամարդ ի՞նչ կցանկանար ասել կնոջը

19:17 12 Փտր, 2019

1. Մենք երբեք չենք հեռանում այն կնոջից, որի հետ լավ ենք զգում: Եվ նույնիսկ նրանցից, որոնց հետ ժամանակին լավ ենք զգացել, անմիջապես չենք հեռանում:

2. Մենք կնոջ մեջ երկու անգամ ավելի քիչ բան ենք հասկանում, քան կցանկանայինք: Բայց կրկնակի ավելի, քան դուք եք կարծում:

3. Մեզանից շատերն են կարողանում լվանալ, արդուկել, փոշիները մաքրել եւ նույնիսկ ինչ-որ բան պատրաստել: Այդ պատճառով տնտեսությունում կանանց օգնությունը մեզ այնքան էլ անհրաժեշտ չէ, որպեսզի ստիպված լինենք հանուն դրա անհարգալից վերաբերմունք հանդուրժել:

4. Մենք չենք վախենում ուժեղ կանանցից: Նրանք պարզապես մեզ դուր չեն գալիս, ինչպես ձեզ դուր չեն գալիս թույլ տղամարդիկ:

5. Եթե տղամարդը նախաձեռնությունից զուրկ տխմար է թվում, հնարավոր է՝ նա պարզապես չի ուզում ձեզ: Այո՛, նման բան նույնպես պատահում է:

6. Աշխարհի ճակատագրի  մասին ձեր ընկերոջ մտորումները պետք է ահազանգ լինեն: Դա կարող է շագանակագեղձի խնդրի ախտանշան լինել:

7. Մատուցողի վրա բղավող աղջիկը հարգանք չի առաջացնում, այլ միայն հիասթափություն:

8. Երբեմն մենք իսկապես գիտենք՝ ինչ ենք անում: Նույնիսկ երբ դուք այնքան է չեք ուզում դա ընդունել:

9. Մենք կարող ենք երկար ժամանակ կատարել ձեր բոլոր քմահաճույքները: Բայց երբեմն դա պարզապես հետաքրքրասիրություն է. որքան հեռուն կարող եք գնալ ձեր եսասիրության հարցում:

10. Աշխարհում շուրջ երեք միլիարդ կին կա: Ընդ որում՝ նրանց թվում գեղեցիկներն ու սեքսուալները շատ ավելին են, քան տղամարդկանց շրջանում՝ խելացիներն ու հաջողակները: Մենք այդ մասին հիշում ենք, երբ մեզանից չափազանց շատ են պահանջում, իսկ փոխարենը շատ քիչ են տալիս:

loading...