Մոսկվայում հայ է տուժել ամբարձիչը գողանալու փորձի ժամանակ

Մոսկվայում հայ է տուժել ամբարձիչը գողանալու փորձի ժամանակ

11:31 11 Փտր, 2019

Զելենոգրադում մի տղամարդ կոտրվածքներով հիվանդանոց է ընկել՝ ամբարձիչը գողանալ փորձելուց հետո, տեղեկացնում է «Մոսկվա» գործակալությունը՝ հղում կատարելով իրավապահ մարմինների աղբյուրին։ Պարզվել է, որ հայաստանցին փետրվարի 7-ին ցանկացել է գողանալ Cat ամբարձիչը։ Նա քաշել է լծակը, եւ  մեքենան տեղից շարժվել է։ Նա հայտնվել է ամբարձիչի անիվների տակ եւ կոտրել կրծոսկրն ու նստատեղի ոսկրերը։ Կատարվում է տեղի ունեցածի քննություն։ Հային ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, տեղեկացնում է «Վեստի Պոդմոսկովյա»-ն։

loading...