Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը փրկել է կործանումից

Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ամերիկյան տնտեսությունը փրկել է կործանումից

11:45 10 Փտր, 2019

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր կառավարման ընթացքում ամերիկյան տնտեսությունը փրկվել է կործանումից՝ հայտնում է Gazeta-ն՝ հղում կատարելով Twitter-ում նախագահի գրառմանը։

Նրա խոսքերով, երկրի տնտեսությունը մնում է ուժեղ՝ չնայած նախկին նախագահ Բարաք Օբամայի քաղաքականության հետեւանքներին։

«Եթե նման մտածողությունը գերակշռեր 2016թ․ ընտրությունների ժամանակ, ԱՄՆ-ը դեպրեսիայի մեջ կհայտնվեր հենց հիմա»,- ընդգծել է Թրամփը։

Նա նաեւ կոչ է արել դեմոկրատներին թույլ չտալ իրենց «հիմարացնել»։

loading...