Գետնասկյուռը հնագետներին օգնել է աստրախանյան տափաստանում գանձ հայտնաբերել

Գետնասկյուռը հնագետներին օգնել է աստրախանյան տափաստանում գանձ հայտնաբերել

15:08 9 Փտր, 2019

Մարիական պետական համալսարանի գիտնականները Աստրախանի մարզում պեղումների ժամանակ հայտնաբերել են XIV դարի վերջի արծաթե մետաղադրամների գանձ, հայտնում է «Ինտերֆաքս-Տուրիզմը»՝ վկայակոչելով համալսարանի պաշտոնական կայքը:

«Աստրախանի մարզում Սելիտրենյան հին բնակավայրի տարածքում (XIII-XV դարերում Ոսկե հորդայի մայրաքաղաք) հնագետները հայտնաբերել են XIV դարի վերջի արծաթե մետաղադրամների գանձ: Հնագետներին օգնություն է ցույց տվել գետնասկյուռը, որը դուրս է հրել իր ստորգետնյա ճանապարհին հայտնված մետաղադրամները: Դրանք պահված էին քաթանե պարկի մեջ»,- նշված է հաղորդագրության մեջ:

«Սելիտրենյան բնակավայրը» դաշնային նշանակության հնագիտական հուշարձան է: Միջնադարում այս վայրում է գտնվել Ոսկե հորդայի մայրաքաղաքը՝ Սարայ Ալ Մախրուսա քաղաքը, որը հայտնի է նաեւ Սարայ Բատու անունով: Այնտեղ պեղումները սկսվել են 1965 թվականից եւ մինչ օրս շարունակվում են:

loading...