Հայաստանը արեւային էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման ոլորտում մեծ ներուժ ունի

Հայաստանը արեւային էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման ոլորտում մեծ ներուժ ունի

13:38 9 Փտր, 2019

Հայաստանը արեւային էլեկտրաէներգիայի արտադրման եւ սպառման ոլորտում մեծ ներուժ ունի: Փետրվարի 9-ին « Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց փորձագետ Մարիամ Մեյրոյանը:

Նրա խոսքով՝ վերջին մի քանի տարիներին այս ոլորտում ներդրողների հետաքրքրությունը մի քանի անգամ մեծացել է:

«Դա հանգեցրել է նրան, որ առեւտրային բանկերը այս նպատակների համար ցածր տոկոսադրույքներով են վարկեր տրամադրում, որոնք երբեմն հավասար են այն գումարին, որը բնակիչները վճարում են կոմունալ ծառայությունների համար»,- նշեց նա:

Մարիամ Մեյրոյանը շեշտեց, որ Հայաստանի չգազաֆիկացված մարզերում արեւային էներգիայի օգտագործումը միանշանակ առավել ձեռնտու է, քան գազ անցկացնելը, եւ հետո ավելի շատ վճարել էլեկտրաէներգիայի ֆոտովոլտային կայանի կամ ջրատաքացուցիչի օգտագործման դեպքում:

«Արեւային էլեկտրաէներգիային անցնելու դեպքում բնակելի շենքերի համար ծախսերի փոխհատուցման ժամկետը կկազմի 4-5 տարի, իսկ բիզնեսի համար՝ 2-3 տարի: Նման էլեկտրաէներգիան կարող է լիովին ծածկել թե՛ գազի, թե՛ լույսի պահանջը: Արեւային էլեկտրաէներգիային ամբողջական անցումը տնտեսական կարիքների համար կարժենա մոտ 10 հազար դոլար: Միացման սակագները կարող են տարբերվել»,— հավելեց փորձագետը:

Մարիամ Մեյրոյանը հավելեց, որ արտադրվող էլեկտրաէներգիային հավելավճարը, որպես կանոն, վճարվում է բավականին տեւական ժամանակահատվածում՝ դրանով բիզնեսին երաշխավորելով նախագծի մեջ ներդրումների վերադարձը եւ շահույթի ստացումը:

Փորձագետ Յուրի Կամոեւիչը նշեց, որ համակարգը կարող է արդյունավետ լինել նաեւ ձմռանը, քանի որ արեւային ֆոտովոլտային կայանի համար անհրաժեշտ է միայն արեգակնային լույսը:

«Հաշվի առնելով, որ Հայաստանում արեւոտ օրերը շատ են, հնարավոր է այդ էներգիան կուտակել եւ պահուստն օգտագործել մառախլապատ օրերին»,- պարզաբանեց փորձագետը:

loading...