Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերները

Արմեն Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետի հետ քննարկել է հարավկովկասյան տարածաշրջանի մարտահրավերները

12:40 9 Փտր, 2019

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենի հետ, ով տարբեր տարիների զբաղեցրել է նաեւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի եւ ներքին գործերի նախարարի պաշտոնները։

Նախագահ Արմեն Սարգսյանը եւ փորձառու պետական ու քաղաքական գործիչը մտքեր են փոխանակել միջազգային քաղաքականության ու անվտանգության հարցերի շուրջ, անդրադարձել հարավկովկասյան տարածաշրջանի խնդիրներին ու մարտահրավերներին:

Արմեն Սարգսյանը պատմել է նաեւ այն ծրագրերի ու նախագահական նախաձեռնությունների մասին, որոնց իրականացմանը հետամուտ է՝ նշելով, որ դրանք ապագային միտված ծրագրեր են եւ նպատակ ունեն Հայաստանը դարձնել նորագույն տեխնոլոգիաների, նորարարության եւ ստարտափների կենտրոն։

Նախագահ Սարգսյանը Ֆրանսիայի նախկին վարչապետ Դոմինիկ դը Վիլպենին հրավիրել է առաջիկայում այցելել Հայաստան, ինչը ընդունվել է նրա կողմից։

loading...