«Էն, որ մոդելային նկարներ են անում է, մի տեսակ ծռվել-կոտրտվելով, իբր ոճային են ու տարբեր»․ Նազենի Հովհաննիսյանի հումորային լուսանկարը

«Էն, որ մոդելային նկարներ են անում է, մի տեսակ ծռվել-կոտրտվելով, իբր ոճային են ու տարբեր»․ Նազենի Հովհաննիսյանի հումորային լուսանկարը

11:55 9 Փտր, 2019

Հաղորդավարուհի եւ դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն աշխատանքից եւ նկարահանուներից զատ՝ հասցնում է նկատել նաեւ իր շրջապատում կատարվող ամեն ինչ եւ իրեն շրջապատող մարդկանց տրամադրությունը: Նազենին նաեւ շատ հետաքրքիր էջ ունի, քանզի նրա հրապարակումներն ամենատրբեր թեմաների շուրջ են։

Հաղորդավարուհին իր Instagram-ում նոր, հումորային լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․

«Դե մեջքս ծռվեց, սկոլյոզ առաջացավ, ձախ ոտքս չորացավ, կույրաղիքս տեղաշարժվեց, մենիսկս ծռվեց ու էդ տիպի լիքը բաներ։ էն որ մոդելային նկարներ են անում է, մի տեսակ ծռվել-կոտրտվելով, իբր ոճային են ու տարբեր, հիմա ես եմ աաաա», ապա ավելացրել է պրճկվեմ ես հեշթեգը։

«Ինձնից մոդել դուրս չի գա, բայց մի լավ ծիծաղեցի գոնե )))) դե որ լրջանում եմ, վերջում միշտ մի երկու զոհ եմ տալիս անիմաստ)) էսպես գոնե նորմալ ջրիկ- փարթի է»։

Հաղորդավարուհին «անլուրջ ֆլեշմոբ» է առաջարկել. «Ջրիկ ու հավես ֆոտոներ արեք՝ ա լյա «մոդելներ», մաքսիմալ ծուռմռտիկ ու ծիծաղելի՝ դնելով fleshmodel հաշթագն ու նշելով ինձ))) խոստանում եմ լավագույններին դնել իմ «սթորի»-ներում ու մի օր էլ Երևանում լավագույն 5- ին սուրճի հրավիրել))) փետրվարին»։

loading...