Կոտայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում. Տավուշում մառախուղ է

Կոտայքում, Սյունիքում, Գեղարքունիքում ձյուն է տեղում. Տավուշում մառախուղ է

10:21 9 Փտր, 2019

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 9-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար փակ է, իսկ մնացածի համար՝ դժվարանցանելի:

Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում մառախուղ է:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը (մերկասառույց):

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

loading...