Նկարները վտանգավոր են Android-ով հեռախոսների համար

Նկարները վտանգավոր են Android-ով հեռախոսների համար

18:13 8 Փտր, 2019

Google-ի տեխնիկական մասնագետները վերացրել են Android օպերացիոն համակարգում խոցելիությունը, որը թույլ էր տալիս նկարների դիտման միջոցով կամայական գաղտնագիր գործարկել: Այս մասին նշված է Android-ի կայքում հրապարակված անվտանգության տեղեկագրում, փոխանցում է Lenta-ն: 

Մշակողները հայտնաբերած խոցելիությունը վտանգավոր են համարել, քանի որ PNG ֆայլերի դիտումը կարող էին օգտագործել չարամիտները հեռահար սարքի վրա վնասակար ծրագրերը գործարկելու համար: Google-ի մասնագետները հայտնել են նման 11 բագերի վերացման մասին, որոնք հայտնաբերվել են փետրվարի 4-ին նոր թարմացման վրա աշխատելիս:

Հաղորդվում է, որ հայտնաբերած խոցելիությունը վտանգ էր ներկայացնում Android 7.0 (Nougat) տարբերակից՝ ընդհուպ մինչեւ վերջին 9.0 (Pie) տարբերակի համար: Բացի Framework-ի հետ կապված խնդրից, որը թույլ էր տալիս ցանցահենային հարձակումներ կատարել, փետրվարյան թարմացումը 42 խնդիր է վերացրել:

Մշակողները պնդում են, որ վերացված խոցելիություններից ոչ մեկը հանցագործների կողմից չի օգտագործվել հարձակումներ իրագործելու համար, եւ բոլոր օգտատերերին խորհուրդ են տալիս հնարավորության դեպքում թարմացում կատարել մինչեւ Android-ի վերջին տարբերակ:

2019 թվականի հունվարին փորձագետը հայտնել էր, որ խոցելիություն է հայտնաբերել ES File Explorer մենեջեր-ծրագրում, որը թույլ էր տալիս գողանալ օգտատերերի ցանկացած տվյալներ: Համակարգում ճեղքվածքը վտանգել էր Android-ով բոլոր սարքերը:

loading...