Երեւանյան բնակարանում դի են հայտնաբերել

Երեւանյան բնակարանում դի են հայտնաբերել

17:53 8 Փտր, 2019

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 8-ին, ժամը 14:40-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Լենինգրադյան փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին եւ հեռախոսազանգերին. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են բնակարանի դուռը եւ հյուրասենյակի բազմոցին հայտնաբերել Ժ. Հ.-ի (ծնված 1943 թ.) դին:

loading...