Կանխատեսվել է 2020 թվականի գլխավոր գույնը

Կանխատեսվել է 2020 թվականի գլխավոր գույնը

16:46 8 Փտր, 2019

Pantone  Միջազգային հետազոտությունների ինստիտուտի փոխնախագահ Լորի Փրեսմանն (Laurie Pressman) ասել է, որ 2020 թվականի գլխավոր գույնը կապույտն է լինելու, տեղեկացնում է Lenta-ն՝ հղում կատարելով Footwear News-ին։

Ըստ Փրեսմանի՝ հենց ծովային երանգներն են լինելու ապագա դիզայներական հավաքածուների ներշնչանքի հիմնական աղբյուրները։ Բացի այդ, նրանց ուշադրության կենտրոնում կմնան նաեւ բնական մյուս գույները՝ ծաղկային, մարմնագույն, « հողի» դարչնագույն։

«Դարչնագույն երանգները կարեւոր են ցանկացած համադրությունում եւ կունենան չորացած ջրիմուռների ու ծառաբների երանգներ։ Սպիտակը կունենա ավազե երանգներ, իսկ սեւը կլինի խոր ու խորհրդավոր՝ օվկիանոսի խորխորատների նման»,- հավելել է նա։

Գույնի ամերիկյան Pantone ինստիտուտն ընտրում է տարվա գլխավոր գույնը սկսած 2000 թվականից։ 20-րդ դարակեսին ընկերությունը մշակեց գույնի ընտրության ստանդարտացված համակարգ, որում օգտագործվում է թվային ինդուկցիան։ Գույների նմուշները կանոնավորապես թողարկվում են հատուկ քարտերով։

2019-ի գլխավոր գույնը Pantone-ն ընտրել է 16-1546 Living Coral-ը կամ «կենդանի մարջանագույնը»։

loading...