Սպասվում են տեղումներ

Սպասվում են տեղումներ

15:20 8 Փտր, 2019

Հանրապետության տարածքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային շրջաններում՝ անձրևի տեսքով: Փետրվարի 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 9-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում կնվազի 5-7 աստիճանով:

 Երևան քաղաքում փետրվարի 8-ի ցերեկը, 9-10-ը հնարավոր է թույլ անձրև, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

loading...