Գլոբալ տաքացման ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի գույնն ավելի վառ կդառնա

Գլոբալ տաքացման ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի գույնն ավելի վառ կդառնա

15:36 8 Փտր, 2019

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտից ամերիկացի հետազոտողները գլոբալ վերլուծություն են կատարել՝ պարզելու համար, թե հարյուրամյակի վերջին Համաշխարհային օվկիանոսի կերպարը ինչպես կփոխվի գլոբալ տաքացման ազդեցությամբ, փոխանցում է Gismeteo-ն: 

Պարզվել է, որ օվկիանոսի ջրի գույնն ավելի վառ կդառնա: Բանն այն է, որ ջրի գունավորումը կախված է դրա մեջ միկրոօրգանիզմների առկայությունից: Ֆիտոպլանկտոնը քլորոֆիլ է պարունակում, որն արտացոլում է կանաչ գույնը: Համապատասխանաբար՝ այնտեղ, որտեղ ֆիտոպլանկտոնի քանակությունը մեծանում է, ջուրը ստանում է ավելի հագեցած կանաչ գույն: Օվկիանոսի այն հատվածները, որտեղ կյանք չկա, ավելի երկնագույն կդառնան, քանի որ ջրի մոլեկուլները ցրում են արեգակի ամբողջ լույսը, բացի սպեկտրի երկնագույն մասից:

Գլոբալ մոդելի ստեղծման արդյունքում, որը կանխատեսում է ֆիտոպլանկտոնի աճը եւ ջրիմուռների հետ փոխազդեցության հնարավոր տարբերակները, պարզվել է, որ XXI դարի վերջին Համաշխարհային օվկիանոսի ամբողջ ջրի կեսն իր գույնը կփոխի: Նաեւ հայտնի է, որ մերձարեւադարձներում ֆիտոպլանկտոնների թիվը կնվազի, իսկ ջուրը, համապատասխանաբար, ավելի երկնագույն կդառնա, իսկ բեւեռներում՝ ավելի կանաչ, քանի որ ջերմաստիճանի բարձրացումը հրահրում է ջրիմուռների աճ: Վերջին փաստը հարուցում է գիտնականների մտավախությունը, քանի որ Միացյալ Նահանգների ափերին այդպիսի բուռն ծաղկումը արդեն հանգեցրել է ֆաունայի զարգվածային ոչնչացման, որովհետեւ ջրիմուռները ծաղկելիս թույներ են արտադրում:

Նման փոփոխությունները Երկրի բնակիչներին ակնհայտ չեն լինի, սակայն Համաշխարհային օվկիանոսի գունապնակի փոփոխությանը հնարավոր կլինի հետեւել արբանյակներից:

loading...