Մենք ունենք հնարավորություն սահմանի վրա ԱԱՀ չվճարել. Միքայել Մելքումյան

Մենք ունենք հնարավորություն սահմանի վրա ԱԱՀ չվճարել. Միքայել Մելքումյան

14:07 8 Փտր, 2019

Մենք ունենք հնարավորություն սահմանի վրա երրորդ երկրից ապրանք Հայաստան ներմուծելիս ավելացված արժեքի հարկը գանձվի ոչ թե սահմանին, այլ կառավարության որոշմամբ, սակայն այդ հնարավորությունից չենք օգտվում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 8-ին, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ասաց հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը։

«Խոսքը հատկապես այն ապրանքների մասին է, որոնք որոշակի սոցիալական նշանակություն ունեն, որտեղ որ մեզ պետք է , որ ավելի ցածր գնագոյացում ունենանք որոշակի հատվածում»,-նշեց նա՝ հավելելով որ ԵՏՄ պայմանագիրը այդ հնարավորությունը ընձեռնում է։

Մելքումյանը համոզված է՝ այդ հնարավորությունից օգտվելու դեպքում տնտեսվարողները կշահեն եւ շրջանառու միջոցի դիֆիցիտ չեն ունենա։

Հանձնաժողովի նախագահը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու չենք օգտվում այդ հնարավորությունից եւ այդ հարցով դիմելու է կառավարությանը։

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խորհրդական Հովհաննես Ազիզյանն էլ նշեց, որ այդ հնարավորությունը կա, սակայն չի ենթադրում դրա կիրառումը բոլոր ապրանքների դեպքում։

loading...