Դպրոցներում շախմատի հետագա դասավանդման հարցը դեռ պարզ չէ

Դպրոցներում շախմատի հետագա դասավանդման հարցը դեռ պարզ չէ

17:39 31 Հնվ, 2019

Դեռևս հայտնի չէ՝ շախմատը կշարունակվի դասավանդվել դպրոցում, թե ոչ: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Ծնողների կողմից կան բողոքներ այս առումով ու քննարկվող առարկաների մեջ նաև շախմատը կլինի՝ բոլոր առարկաները կլինեն: Բոլորի ծրագրերը փոխվելու են», — ասել է նա:

Այն հարցին, թե հնարավո՞ր է, որ շախմատը հանվի դպրոցական ցանկից մասնագետների բացակայության պատճառով՝ նախարարը պատասխանել է. «Ես նման բան չասացի»:

Խոսելով դպրոցում ուսուցիչների որակի մասին՝ նախարարը նշել է, որ կստեղծվեն մեխանիզմներ ու ժամանակի ընթացքում պրոֆեսիոնալները կմնան դպրոցում:

loading...