Վարդենյաց լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը փակ են. Սյունիքում ձյուն է տեղում

Վարդենյաց լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա ճանապարհը փակ են. Սյունիքում ձյուն է տեղում

10:03 16 Հնվ, 2019

Հունվարի 16-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի եւ փակ ավտոճանապարհներ:

Փակ են Վարդենյաց լեռնանցքը եւ Վերին Գետաշեն-Մադինա ավտոճանապարհը: 

Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը եւ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 15-րդ կմ-ի հատվածը (բուք է):

Շիրակի մարզի Աշոցքի եւ Ամասիայի տարածաշրջաններում եւ Գեղարքունիքի մարզի Սեւան-Գավառ-Մարտունի ավտոճանապարհին  տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Սյունիքի մարզի «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղում է ձյուն:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

loading...