Ուրախությամբ նշեմ, որ երգը բավականին սիրվեց և կա միտք կրկին հանդես գալ այս ոճում.Լիաննա Ստեփանյանը` «Նորահարսիկ» երգի մասին (տեսանյութ)

Ուրախությամբ նշեմ, որ երգը բավականին սիրվեց և կա միտք կրկին հանդես գալ այս ոճում.Լիաննա Ստեփանյանը` «Նորահարսիկ» երգի մասին (տեսանյութ)

19:42 15 Հնվ, 2019

Ժողովրդական երգչուհի Լիաննա Ստեփանյանը տարեվերջյան անակնկալ էր մատուցել երկրպագուներին` նոր երգ, իր համար բոլորովին նոր ոճում: 

«Հայկ Գևորգյանն ինձ նվիրեց երգի երաժշտությունը, և քանի որ աշխույժ մեղեդի էր, որոշեցի, որ երգը պետք է լինի թեմատիկ՝ հարսանեկան-կենցաղային: Հետագայում երգի խոսքերն ինձ նվիրեց բոլորին շատ հայտնի «Մի գնա» երգի հեղինակ Արտակ Արամյանը»,- 1lur.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: 
Երգի գործիքավորումն այս անգամ էլ վստահվել է երաժիշտ-գործիքավորող Տարոն Ավետիսյանին, ով երգչուհու խոսքով հասցրել է իր լավ ընկերը դառնալ:

Լիաննայից հետաքրքրվեցինք նաեւ թե ինչպես երկրպագուների կողմից ընդունվեց նոր երգը.

«Քանի որ երգն այլ ոճում էր, և այս անգամ շեղվել եմ ինձ համար հարազատ՝ ժողովրդական-աշուղական ժանրերից, մտավախություն ունեի, թե ինչպես կընդունվի մարդկանց կողմից, ովքեր ինձ ճանաչում են իբրև հենց այդ ժանրերի կատարող, բայց Տարոնը կարողացավ ճիշտ մոտեցում ցուցաբերել և գրագետ լուծում գտավ:
Ուրախությամբ նշեմ, որ երգը բավականին սիրվեց և կա միտք կրկին հանդես գալ տվյալ 6/8 –ային չակերտավոր ասած ոճում: Չակերտավոր, քանի որ վերջին ժամանակներս 6/8-ը բացի չափ լինելուց ընկալվում է նաև իբրև ոճ»:

Երգչուհին կիսվեց նաեւ այլ «գաղտնիքներով».«Համադրել ենք բոլորին շատ հայտնի ժողովրդական երգի թեմա՝ նախանվագում հայկական ժողովրդական գործիքը՝ դուդուկը, անփոփոխ կերպով հնչեցնում է «Հարս եմ գնում» ժող. երգի մեղեդին, և պարեղանակ՝ հարսի պարը , որը կրկին հնչում է հայկական ազգային գործիք ՝ զուռնայի շուրթերից, երկուսն ել Ավագ Մարգարյանի անզուգական կատարմամբ:  Գործիքավորման մեջ կիրառվեց նաև հարմոն գործիքը՝ որն առաջին համագործակցությունն էր հորս՝ Գագիկ Ստեփանյանի հետ:
Ուզում եմ ի խորոց սրտի հատուկ շնորհակալությունս հայտնել նրանց, ովքեր ստեղծեցին այս գեղեցիկ երգն ինձ համար և բոլոր երաժիշտ-կատարողներին, ովքեր քաղցրացրին այն իրենց պրոֆեսիոնալ կատարումներով»,-եզրափակեց Լիաննա Ստեփանյանը:

 

loading...