Քարդաշյան քույրերը հաղորդման ժամանակ խոսել են հայերեն (տեսանյութ)

Քարդաշյան քույրերը հաղորդման ժամանակ խոսել են հայերեն (տեսանյութ)

18:32 15 Հնվ, 2019

Քիմ, Քլոյի և Քորթնի Քարդաշյանները երեկ եղել են «Watch What Happens Live» հաղորդման հյուրը, որտեղ բացի նոր Քարդաշյան-Ուեսթ երեխայի սեռը հայտնելուց, Քիմը խոսել է նաև Հայաստանի մասին:

Հաղորդման ընթացքում երկրպագուները կարող էին զանգահարել ու հարցեր տալ քույրերին: Զանգահարողներից մեկը հայ է եղել, որին Քլոյին դիմել է հայերեն՝ հարցնելով «Ինչպե՞ս ես»:

Նրա հարցին պատասխանելուց հետո հայկական արմատներ ունեցող երկրպագուն Քիմին հարցրել է՝ հնարավոր է, որ Շերի հետ մի օր Հայաստան գա: 

«Օ՜հ, մեծ հաճույքով: Շերն իմ կյանքի ներշնչման աղբյուրն է ու ոճային իդեալը: Ես տարված եմ նրանով: Մենք խոսել ենք Հայաստանի հանդեպ ունեցած մեր սիրո մասին և որ երկուսս էլ ուզում ենք վերադառնալ այնտեղ: Հույս ունեմ, որ կկարողանանք անել դա մի օր»,- նշել է Քիմ Քարդաշյանը, ինչին Քորթնին հավելել է՝ «Ես նույնպես կգամ»: 

Հարցազրույցի նշված հատվածը կարող եք դիտել 5:20 րոպեից՝

 

loading...