Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա ուղարկել Սիրիայի սահման

Թուրքիան շարունակում է զրահատեխնիկա ուղարկել Սիրիայի սահման

18:41 12 Jan, 2019

Թուրքիան շարունակում է Սիրիայի սահմանին տեղակայված զորամասեր ուղարկել ռազմատեխնիկա , տեղեկացնում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ հղում կատարելով Anadolu-ին։

Հաղորդվում է, որ Սիրիայի հետ սահմանին գտնվող Հաթայ նահանգ է ժամանել զրահատեխնիկայի եւ ռազմական ավտոմեքենաների հերթական շարասյունը։ Ռազմատեխնիկան, որն այստեղ է ուղարկվում Թուրքիայի տարբեր զորամասերից, ժամանել է Իսկենդերունի երկաթուղային կայարան եւ ուղարկվել Սիրիայի սահմանին տեղակայված զորամասերի ուժեղացման համար։ 

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, թե Անկարան պատրաստ է սկսել գործողություն Եփրատից արեւելք, ինչպես նաեւ սիրիական Մանբիջում՝ սիրիական քրդերի ինքնապաշտպանության ուժերի դեմ, եթե ԱՄՆ-ը նրանց դուրս չբերի այնտեղից։ Ավելի ուշ նա հայտարարել է, թե որոշել է հետաձգել Սիրիայում ռազմական գործողություն սկսելը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ դեկտեմբերի 14-ին ունեցած հեռախոսազրույցից հետո, որի արդյունքներով Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել ամերիկյան զորքերը ՍԱՀ-ից։

loading...