«Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա». Աշոտ Ասատրյան

«Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա». Աշոտ Ասատրյան

18:02 12 Հնվ, 2019

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Զաքիր Հասանովի երևակայության բացակայությունը թանկ է նստում ադրբեջանցիների վրա։

Ադրբեջանի պաշտպանության նախարարի մոտ առաջնագծում կատարվող դեպքերի սցենարների սով է նկատվում, այդ պատճառով վերջինս անցել է հին սցենարների բեմականացմանը։

Հունվարի 6-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարեց, որ իբր հայկական կողմից կրակել են իրենց դիրքերի վրա և խոցել են քաղաքացիական տեխնիկա, որը աշխատանքներ էր կատարում առաջնագծից 450 մետր հեռավորության վրա։

Այս սցենարը երևի ամենաշատն է հավանել Հասանովը ու դրա համար արդեն հունվարի 12-ին հայտարարություն են տարածում, որ նույն հատվածում նմանատիպ քաղաքացիական տեխնիկա է խոցվել հայկական բանակի կողմից, սակայն այս անգամ տեխնիկա աշխատանքներ է կատարել հենց առաջնագծի խրամատում։

Զաքիր Հասանովի, եթե այսպես շարունակի, ապա Ադրբեջանում քաղաքացիական որևէ տեխնիկա, մասնավորապես էսկավատր, չի մնա»:

loading...