Խոզի գրիպի զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի

Խոզի գրիպի զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի

14:04 12 Jan, 2019

A H1N1 գրիպի (խոզի գրիպի) զոհերի թիվը Վրաստանում հասել է 15-ի։ Երկու պացիենտ մահացել է նախօրեին, տեղեկացնում են վրացական լրատվամիջոցները։

Վերջին պացիենտը՝ 24-ամյա մի տղամարդ, մահացել է Քութաիսում (Իմերեթի), «Էվեքս» հիվանդանոցում, գրիպի բարդությունների հետեւանքով։ Ինչպես տեղեկացնում են հիվանդանոցի ներկայացուցիչները, նա իրենց է դիմել ուշացումով, եւ նրա վիճակը հոսպիտալացման պահին արդեն շատ ծանր էր։

Վրաստանում գրիպով հիվանդների հոսպիտալացման թիվը վերջին օրերին ավելացել է՝ հասնելով 845 մարդու։ Լաբորատոր հետազոտությունը հաստատել է խոզի գրիպի առկայությունը նրանցից 158-ի մոտ։

 

loading...