The Independent-ը պատմել է միայնակ հայուհու մասին, ով Բրիտանիայում ապաստան է խնդրել

The Independent-ը պատմել է միայնակ հայուհու մասին, ով Բրիտանիայում ապաստան է խնդրել

11:05 12 Jan, 2019

Բրիտանական The Independent թերթը պատմել է մի հայուհու պատմությունը, ով միգրացիոն գրասենյակի ներկայացուցիչների հետ հերթական հանդիպման համար ստիպված է եղել ամեն ամիս նորածին երեխայի հետ 160 կիլոմետր անցնել։

Հայուհին ապաստան տրամադրելու խնդրանքով դիմել է իշխանություններին, քանի որ միգրացիոն իշխանությունները երկրի տարբեր շրջաններում կենտրոնները փակելու որոշում են կայացրել։ Միայնակ կինը ստիպված է եղել մեկնել մոտակա գրասենյակ, «նստել եւ երեխային կրծքով կերակրել հենց կայարանի մարդաշատ հարթակի վրա»։ 

Կինն ապրում է ապաստանի հայց ներկայացրածների համար կենտրոնում, որը Սելֆորդում է, եւ նա ստիպված ամեն ամիս հանդիպում է միգրացիոն իշխանությունների հետ, այլապես կարող է զրկվել նպաստից։

Հայուհուն օգնող կամավորը պատմել է, թե ինքն ամաչել է, որ մայրը ստիպված է եղել երկու գնացք փոխել եւ ավտոբուս նստել, որպեսզի մոտակա գրասենյակ հասնի։

Կամավորների խոսքերով՝ խոցելի միգրանտների հանդեպ միգրացիոն իշխանությունների վերաբերմունքը ցնցող է, եւ քաղաքակիրթ հասարակությունը դրա հետ չպետք է հաշտվի։

loading...