Վիկտորիա Լոպրիյովան երեխայի է սպասում Սամվել Կարապետյանի փեսայից

Վիկտորիա Լոպրիյովան երեխայի է սպասում Սամվել Կարապետյանի փեսայից

19:13 11 Jan, 2019

Դեկտեմբերի սկզբին  35-ամյա ռուս հաղորդավարուհի Վիկտորիա Լոպիրյովան հաստատել էր, որ երեխայի է սպասում։ Տեւական ժամանակ համացանցի օգտատերերը փորձում էին գուշակել՝ ով է նրա երեխայի հայրը։  Իր հերթին ընտրյալի մասին խոսելիս Լոպիրեւովան նշում էր, որ նա ոչ հանրային անձնավորություն է եւ հեռու է շոու-բիզնեսից։

Օրերս պապարացիները հաղորդավարուհուն ֆիքսել են ընտրյալի հետ Մայամիում։

Hellomagazine.com-ը եւ  spletnik.ru-ն գրում են, որ Վիկտորիայի ընտրյալը Իգոր Բուլատովն է, ով հանդիսանում է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահը եւ Սամվել Կարապետյանի դստեր՝ Տաթեւիկ Կարապետյանի ամուսինը։

 

Նշենք, որ Տաթեւիկն ու ամուսինը երկու երեխա ունեն՝ որդին Սամվելը եւ նորածին դուստրը՝ Ամելին։

Նկատենք, որ Տաթեւիկ Կարապետյանն այս օրերին հանգստանում է Մալդիվներում։ Հետեւելով նրա Instagram-ին՝ նկատեցինք, որ նա հեռացրել է ամուսնու հետ լուսանկարները։

 

loading...