Վեճ տաքսի ծառայությունում. գործածվել են ատրճանակներ. 2 մարդ տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում

Վեճ տաքսի ծառայությունում. գործածվել են ատրճանակներ. 2 մարդ տեղափոխվել է Մարտակերտի շրջբուժմիավորում

16:01 11 Jan, 2019

Արցախի ոստիկանության փոխանցմամբ՝ անցած գիշեր, ժամը 01:00-ի սահմաններում, Մարտակերտ քաղաքի Ազատամարտիկների փողոցում տեղակայված տաքսի սերվիսի գրասենյակում տեղի է ունեցել վիճաբանություն:

Վիճաբանության հետեւանքով Մարտակերտ քաղաքի երկու բնակիչներ (1984թ ծնված Բ.Մ եւ 1986թ. ծնված Ա. Բ.) ձախ ոտքի հրազենային եւ գլխի շրջանի սալջարդ վնասվածքներով տեղափոխվել են Մարտակերտի շրջբուժմիավորում։ 

Ստուգումներ իրականացնելու ժամանակ հայտնաբերվել եւ առգրավվել է 9մմ տրամաչափի «Մակարով» եւ «Մաուզեր» տիպի ատրճանակներ:

Փաստի առթիվ ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ։ Տարվում է նախաքննություն։

loading...