Բնական հիանալի միջոց՝ ատամների որակյալ սպիտակեցման համար

Բնական հիանալի միջոց՝ ատամների որակյալ սպիտակեցման համար

12:20 11 Jan, 2019

Հաճախ ժպտացեք, քանի որ ժպիտը հաջողության գրավականն է: Որպեսզի ձեր ատամները ճերմակ լինեն և ցանկանաք ավելի հաճախ ժպտալ, ձեզ համար պատրաստել ենք մի հիանալի միջոց:
Օգտագործեք քրքում՝ ատամների անթերի մաքրման և սպիտակեցման համար: Չնայած, որ այս համեմունքն ունի վառ դեղին գույն, այն հիանալի արդյունք է տալիս. Հեռացնում է ատամնափառը, սպանում է բերանի խոռոչի մանրէներին, ատամների էմալին հիանալի տեսք է հաղորդում:

Սա բնական միջոց է, այն չի պարունակում նյութեր, որոնք բարակեցնում են էմալը կամ քայքայում են լնդերը: Մեկ շաբաթ անընդհատ այս միջոցը օգտագործելուց հետո, դուք կտեսնեք արդյունքը:
Ատամների սպիտակեցում քրքումով

Բաղադրիչներ
1 ճաշի գդալ ձիթայուղ կամ ջուր
1 թեյի գդալ քրքում
Օգտագործման եղանակը
1 Լավ խառնեք համեմունքը ջրի կամ ձիթայուղի հետ: Մի փոքր քսեք այդ զանգվածից ատամի խոզանակի վրա և մաքրեք ատամները:
2 Մաքրելուց հետո, ևս 3-5 րոպե այդ խառնուրդը պահեք բերանում:
3 Լավ ողողեք բերանը:
Հիշե՛ք, որ բերանի խոռոչի ճիշտ հիգիենայի համար, պետք է լվանալ ատամներն օրը երկու անգամ:
Շողացող առողջ ժպիտն ապահովված է:

loading...