Ինչո՞ւ է տարիքին զուգահեռ ժամանակն ավելի արագ հոսում

Ինչո՞ւ է տարիքին զուգահեռ ժամանակն ավելի արագ հոսում

16:40 11 Հնվ, 2019

Դյուկի համալսարանի (ԱՄՆ) աշխատակից Ադրիան Բեժանը գտել է այն հարցի պատասխանը, թե տարիքին զուգահեռ՝ մարդկանցից շատերին ինչու է թվում, որ ժամանակն ավելի արագ է հոսում: Quartz-ը հայտնում է, որ ժամանակի ընկալումը կապված է կոնկրետ մարդու ուղեղի աշխատանքի արագության հետ:

Գիտնականի խոսքով՝ ժամանակի սուբյեկտիվ ընկալման մեջ դեր են խաղում այնպիսի գործոնները, ինչպես քնին եւ հանգստին հատկացված ժամանակային կտրվածքը: Գիտնականն ուշադրություն է դարձնում այն փաստին, որ տարիքին զուգահեռ՝ ուղեղն ավելի դանդաղ է մշակում ստացած պատկերները:

Երիտասարդ տարիքում, երբ ուղեղը տեղեկություններն արագ է մշակում, այնպիսի զգացողություն է առաջանում, թե ժամանակը դանդաղ է հոսում: Մինչդեռ տարիքին զուգահեռ՝ ուղեղը սկսում է «հետ մնալ» ֆիզիկական ժամանակից, ինչն առաջացնում է ժամանակի արագահոսության զգացողություն:

Ժամանակի արագացման զգացողության մեջ որոշակի դեր ունեն սակադները՝ աչքերի արագ, խստորեն համաձայնեցված շարժումները, որ տեղի են ունենում միաժամանակ եւ միեւնույն ուղղությամբ: Բանն այն է, որ սակադների միջեւ ուղեղը պետք է մշակի ստացած տեսողական տեղեկությունները: Մինչդեռ մեծահասակների դեպքում սակադների միջեւ ֆիքսումն ավելի երկար է, քան երեխաների դեպքում:

Եվս մեկ գործեն. տարիքին զուգահեռ՝ ուղեղում ավելի քիչ են ձեւավորվում նոր նեյրոնային կապեր: Նրանց, ովքեր հոգնել են ժամանակի արագահոսությունից, փորձագետը պարզ խորհուրդ է տալիս՝ լիարժեք քնել: Ինչպես նշվել է, հանգիստը գլխուղեղին թույլ է տալիս արտաքին խթաններին ավելի արագ արձագանքել:

loading...