Ինչու է հղիությունից հետո նիհարելն այդքան դժվար

Ինչու է հղիությունից հետո նիհարելն այդքան դժվար

19:44 11 Jan, 2019

Ցանկացած կնոջ քաշը հղիության ժամանակ ավելանում է, իսկ ծննդաբերությունից հետո նիհարելը, պարզվում է, բավական դժվար է։ University of California San Diego School of Medicine-ի գիտնականները պարզել են, որ խնդիրը ոչ այնքան հղիության ժամանակ առաջացած ճարպային կուտակումներն են, որքան մետաբոլիզմի վերածրագրավորումը։

Փորձի շրջանակներում գիտնականները հղի մկներին կերակրել են ճարպոտ սննդով, եւ կենդանիներն ավելի շատ քաշ են հավաքել, քան վերահսկվող խումբը։ Սակայն ծննդաբերությունից հետո նրանք արագ ազատվել են այդ քաշից։

Նույնիսկ նորմալ սննդակարգի դեպքում ծննդաբերությունից երեք ամիս հետո հիմնական խմբի էգերի քաշն ավելի շատ է ավելացել։ Իսկ ծննդաբերությունից ինը ամիս հետո նրանց քաշն արդեն երկու անգամ ավել է եղել վերահսկվող խմբի էգերի քաշից։ Հիմնական խմբի էգերի մետաբոլիզմը դանդաղել է, ինչը բացատրում է ճարպային կուտակումների (ճարպային սպիտակ բջիջների) առաջացումը։

Գիտնականների կարծիքով՝ դա առավելապես կապված է հորմոնների հետ՝ ծննդաբերությունից հետո հիմնական եւ վերահսկվող խմբերի էգերի մոտ էստրոգենի մակարդակը հավասար է եղել, սակայն հիմնական խմբի էգերի մոտ դիտարկվել է էստրոգենի ազդանշանային ակտիվության նվազում։ Հավանաբար, դա պայմանավորված է ճարպային բջիջների նորացման գործընթացի արգելակումով։

loading...