Սպիտակ տանը պատրաստվում են ԱԴ ռեժիմ հայտարարելուն

Սպիտակ տանը պատրաստվում են ԱԴ ռեժիմ հայտարարելուն

14:58 11 Հնվ, 2019

Սպիտակ տանը պատրաստվում են ԱՄՆ-ում արտակարգ դրության ռեժիմ հայտարարելուն, ինչը երկրի նախագահ Դոնալդ Թրամփին թույլ կտա սկսել Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը: Դրա համար միջոցները կարող են վերցվել ԱՄՆ բանակի Ինժեներային կորպուսի ֆոնդից, հայտնում է Washington Post պարբերականը՝ վկայակոչելով անանուն աղբյուրներին:

NBC News-ը նույնպես հայտնել է, որ ԱԴ ռեժիմ մտցնելուց հետո նախագահի վարչակազմը կարող է միջոցներ վերցնել բանակային Ինժեներային կորպուսի ֆոնդից, որում հիմա պահվում է 13,9 մլրդ դոլար: Այս միջոցները ֆոնդ են ներդրվել տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի համար, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»: 

Եթե դա տեղի ունենա, Թրամփի եւ դեմոկրատների կոնֆլիկտը քաղաքական վիճաբանության հարթությունից կանցնի դատական վեճի, դրանից բացի՝ նախագահական լիազորությունների համար ծանր փորձություն կդառնա, հայտնում է Reuters-ը:

ԱԴ ռեժիմի հայտարարումը Թրամփին թույլ կտա դուրս գալ քաղաքական փակուղուց, որում հայտնվել է շաթդաունի՝ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցման հետեւանքով, որը շարունակվում է դեկտեմբերի 22-ից: Երկրի նախագահը շաթդաուն էր հայտարարել, երբ դեմոկրատների կողմից վերահսկվող Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հրաժարվել էր հարավային սահմանին պատի կառուցման համար 5,7 մլրդ դոլար հատկացնել:

 

loading...