Ռուսաստանի հետ Բելառուսի միավորման մասին խոսակցությունները հիմար եւ անհիմն են.Լուկաշենիկո

Ռուսաստանի հետ Բելառուսի միավորման մասին խոսակցությունները հիմար եւ անհիմն են.Լուկաշենիկո

18:27 10 Հնվ, 2019

Ռուսաստանի հետ Բելառուսի միավորման մասին խոսակցությունները հիմար եւ անհիմն են: Այս մասին 2019 թվականին երկրի սոցիալ-տնտեսական եւ ինտեգրացիոն ուղղությունների հետագա զարգացման մասին խորհրդաժողովում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենիկոն, գրում է ԲԵԼՏԱ-ն:

«Մենք ՌԴ նախագահի հետ հստակ որոշել ենք, որ այսօր միավորման մասին հարց օրակարգում չկա», — նշել է նա: 

Լուկաշենկոն հիշեցրել է, որ ժամանակին ՌԴ-ն եւ Բելառուսը Միութենական պետության ստեղծման մասին պայմանագիր էին ստորագրել եւ զարգացնում էին իրենց հարաբերությունները՝ խստորեն հետեւելով այդ փաստաթղթին:

«Մենք պետք է ժամանակին Սահմանադրական ակտ ընդունեինք, այսինքն Միութենական պետության Սահմանադրություն եւ այնտեղ պետք է ամեն ինչ գրված լիներ՝ եւ կառավարման մարմինները եւ իշխանության մարմինները եւ միասնական արժույթը, քաղաքականությունը:

Ռուսաստանը ժամանակին հրաժարվեց այդ ճանապարհով գնալ:

Ես դա հիշեցրեցի ՌԴ նախագահին, նա ասաց. «Այո, այդպես էլ եղել է»: Հարց է առաջանում՝ ի՞նչ ենք անելու միութենական պայմանագրի հետ: Պետք է սեղանի շուրջ նսtել եւ տեսնել, թե ինչ կարող ենք մենք այսօր այդ պայմանագրով լուծել, ինչին կարող ենք առանց որեւէ ճնշման գնալ»:

Լուկաշենկոն վստահ է, որ այդ քայլին չի կարող գնալ նաեւ ՌԴ-ն: Այս մասին նրան ասել է Պուտինը. «Ռուսաստանը, հաշվի առնելով ամեն ինչի հետեւանքները, նման քայլին գնալու հնարավորություն չունի: Հետեւաբար պետք է հանգստանալ եւ դադարեցնել այդ լուրերը, որ ինչ-որ մեկը մյուսին ծնկի է բերել կամ ծնկի է բերում: Այս հարցում ոչ ոք ոչ ոքի ծնկի չի բերի», — ասել է Լուկաշենկոն:

loading...