Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Եղանակը Հայաստանում. ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

16:20 9 Հնվ, 2019

Հանրապետության տարածքում, հունվարի 9-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային գոտում՝ ձյան, հովտային գոտում՝ թաց ձյան եւ ձնախառն անձրեւի տեսքով: Հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Քամին՝ հարավ-արեւմտյան` 3-8 մ/վ, հունվարի 9-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում` 17-22 մ/վ: 

Օդի ջերմաստիճանը հունվարի 9-10-ը կնվազի 5-6 աստիճանով:

«Հայպետհիդրոմետից» NEWS.am-ին հայտնեցին, որ Երեւանում հունվարի 9-ի ցերեկը սպասվում են կարճատեւ տեղումներ, բարձրադիր գոտում՝ ձյան, ցածրադիր գոտում՝ թաց ձյան տեսքով: Հունվարի 10-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում սպասվում է -4-6, վաղը ցերեկը՝ 0+2:

Օդի ջերմաստիճանը Հայաստանի մարզերում եւ Արցախում.

Շիրակում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7 ցերեկը՝ 0-2,

Գեղարքունիքում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Լոռիում՝  գիշերը՝ 10-14, ցերեկը՝ 0-5,

Տավուշում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝  0+4,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Արարատում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Արմավիրում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ -12-16, ցերեկը՝ -4-8,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -4-7, ցերեկը՝ 0+2,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -3-6, ցերեկը՝ +5+10,

Սյունիքի նախալեռներում՝ -6-11, ցերեկը՝ 0+5,

Արցախում՝ գիշերը՝ -2-7, ցերեկը՝  +2+5:

loading...