Արագածի ճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է

Արագածի ճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է

15:20 9 Հնվ, 2019

ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 9-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, Ապարանի տարածաշրջանի Տառերի պուրակից դեպի Միրաք տանող ճանապարհահատվածը եւ Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ են:

Արագածի ավտոճանապարհներին եւ Արթիկ-Ալագյազ ճանապարհահատվածում գետնաբուք է: 

Լանջիկի ճանապարհահատվածը ուժեղ բքի եւ ցածր տեսանելիության պատճառով դժվարանցանելի է:

Գավառի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:

Վարդենյաց լեռնանցքը սաստիկ բքի եւ տեսանելիության բացակայության պատճառով փակ է:

loading...