Աժ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնումը տեղի կունենա հունվարի 10-ին

Աժ նորընտիր պատգամավորների մանդատների հանձնումը տեղի կունենա հունվարի 10-ին

13:47 8 Հնվ, 2019

Հայաստանի խորհրդարանի նորընտիր պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա հունվարի 10-ին: Այս մասին ֆեյսբուքյան  իր էջում գրել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի խոսնակ Հերմինե Հարությունյանը:

«Հարգելի գործընկերներ, հունվարի 10-ին՝ ժամը 13.00-ին, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի շենքում տեղի կունենա 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների արդյունքում ընտրված Ազգային ժողովի պատգամավորների մանդատների հանձնման հանդիսավոր արարողությունը»,- նշել է Հերմինե Հարությունյանը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքը նոր ԱԺ-ում կունենա 88 պատգամավոր, ԲՀԿ-ն՝ 26, եւ «Լուսավոր Հայաստանը» 18 պատգամավոր:

loading...